22 06 2018

Մանվել Գրիգորյանի առաջին տեսանյութը՝ ձերբակալությունից հետո



Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում իր պաշտպանյալի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել, որն արվել է հունիսի 19-ին՝ նրան կալանավորելուց առաջ: Փաստաբանը Գրիգորյանին ասում է, որ ձերբակալման ժամկետն վարտվել է, և նա ազատ է:

Սակայն Մանվել Գրիգորյանը հրաժարվել է դուրս գալ նիստերի դահլիճից՝ ասելով. «Չգիտեմ ով ա, ինչ ուզում ապացուցի, բայց ամենակարևորն ինձ ա պետք, որ սաղ ապացուցվի: Ես տասնյակ հազարավոր մարդկանց հրամանատար եմ եղել, տասնյակ հազարավոր մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, չգիտեմ, թե էսօր ով ինչքան ա մտածել իմ մասին, բայց ես ցանկանում եմ, որ ես ինձ ճիշտ պահեմ, ես իրավունք էլ չունեմ իմ երկրից խռովելու, խուսափելու, իմ մեջ չի խնդիրը: Ես հավատում եմ իմ երկիրին, իմ պետությանն ու արդարադատությանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ