16 06 2018

Զորամասի հրամանատարը կաշառք է վերցրել, որ թեյարանի գործունեությունը շխոչընդոտի

Զորամասի հրամանատարը կաշառք է վերցրել, որ թեյարանի գործունեությունը շխոչընդոտի

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից հերթական կաշառքի դեպքն է բացահայտվել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

«Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում պարզվել է, որ պաշտոնատար անձ հանդիսացող N զորամասի հրամանատար փոխգնդապետ Գ.Ն-ն շորթմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու դիտավորությամբ, նույն զորամասի տարածքում գործող «Զինառ ՓԲԸ-ի» խանութ-թեյարանի գործունեությանը չխոչընդոտելու համար Հ.Օ-ից, որպես կաշառք տարբեր ժամանակահատվածում պահանջել և ստացել է խոշոր չափի գումար: 2018թ-ի հունիսի 15-ին հերթական անգամ Հ.Օ-ն Գ.Ն-ին, կաշառք տալուց ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից Գ.Ն-ն իր աշխատասենյակում գումարը վերցնելու պահին բռնվել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի (Կաշառք ստանալը) հատկանիշներով: Գ.Ն-ն ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ