13  06  2018

ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում

ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում

Ազգային անվտանգություն ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում: ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը հաստատել է տեղեկատվությունը, բայց լրացուցիչ տեղեկությունների համար հորդորել է սպասել պաշտոնական հաղորդագրության:

Մամուլում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ գործողությունները կապված են «Երևան» հիմնադրամի գործունեության հետ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դիմել են դատարան «Երևան» հիմնադրամի դեմ՝ անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելու համար: Նշվում է, որ այստեղ կարող են թաքնված լինել կոռուպցիոն սխեմաներ:

Տեղեկություններ կային նաև, որ Երևանի ավագանու առաջիկա նիստում քննարկվելու է հիմնադրամի լուծարման հարցը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ