11  06  2018

Պատգամավորները շարունակում են անձնական երաշխավորագրեր ներկայացնել

Պատգամավորները շարունակում են անձնական երաշխավորագրեր ներկայացնել

Վերաքննիչ քրեական դատարանում հունիսի 11-ին մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների քննությունները: Նրանք պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իրենց:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը: Եգորյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավոր և «Ելք» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը անձնական երաշխավորագիր են ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար:

Դատարանը, սակայն, որոշում կայացրեց հարցի քննարկումը հետաձգել և այն քննարկել խորհրդակցական սենյակում՝ դատական վերջնական ակտ կայացնելիս: Նշենք, որ դատարանում շարունակում են քննվել վերաքննիչ բողոքները։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալներ Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար ևս պատգամավորները երաշխավորագրեր էին ներկայացրել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ