01 06 2018

Կլինեն նոր բացահայտումներ, 1000-ից ավելի մարդիկ կհարցաքննվեն. Արթուր Վանեցյան

Կլինեն նոր բացահայտումներ, 1000-ից ավելի մարդիկ կհարցաքննվեն. Արթուր Վանեցյան

Աշխատանքներն իրականացվում են, մոտ օրերս կլինեն նոր բացահայտումներ: Այս մասին հունիսի 1-ին՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով տարբեր ոլորտներում կռուպցիոն բացահայտումներին:

Դիտարկմանը, որ «Երևան սիթի»-ում բացահայտումներն այնքան էլ բացահայտում չեն, քանի որ դա տեղի է ունեցել ՊԵԿ-ի հետ համաձայնեցված, Վանեցյանն արձագանքեց. «Շատ բաներ կարող են հայտարարել մարդիկ, որոնք երկար տարիներ զբաղվել են ապօրինի գործունեությամբ: 350 հոգու մասին հայտարարությունը, որ շահարկվեց, պարզվեց 460-ից ավելի են: 11 կազմակերպությունները, որոնք ևս պետք է հրավիրվեն, դրանց մասով այդ թիվը կհասնի հազարի կամ ավելիի»:

ԱԱԾ պետը, անդրադառնալով ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին հարցաքննության կանչելու անհրաժեշտությանը, նշեց, որ դեռևս որևէ բան ասել չի կարող, ամեն ինչ ցույց կտա գործի քննության ընթացքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ