31  05  2018

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանն ազատվել է կալանքից

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանն ազատվել է կալանքից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների գործով դատական նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց ՊՊԾ գունդ մտած բեռնատարի վարորդ Խաչատուր Գիչյանի պաշտպանի՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: 

Դատարանը փոխեց խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ: Մեկ շաբաթ առաջ դատավորը մերժել էր նույն միջնորդությունը։

Խաչատուր Գիչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Սասնա ծռերին» տրամադրել իր տիրապետման տակ գտնվող «ԿռԱԶ-256 Բ1» մակնիշի 09 SS 424 հ/հ բեռնատար ավտոմեքենա՝ օժանդակելով հանցավոր արարքի կատարմանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ