29 05 2018

«Նորֆոլկի»-գործը բավականին մութ և խառը պատմություններ է ջրի երես հանել. ՊԵԿ նախագահ

«Նորֆոլկի»-գործը բավականին մութ և խառը պատմություններ է ջրի երես հանել. ՊԵԿ նախագահ

Այն գործառույթը, որն իրականացնում էր «Նորֆոլկը», նախկինից ժառանգված մութ և գաղտնի, կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի որոշակի շտկում անելու նպատակադրում է ունեցել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

 «Նախկինում կային շուրջ 8-9 ընկերություն, որոնք բեռնափոխադրումներ և նաև մաքսազերծման գործընթաց էին իրականացնում։ «Նորֆոլկը» ստեղծվել էր այն նպատակով, որպեսզի մաքազերծումը բեռնափոխադրումից տարանջատվի, և մաքսազերծումը մաքսային մարմնի կողմից վերահսկելի գործառույթներով իրականացնի։ Եթե այդ տեսանկյունից նայենք, «Նորֆոլկի» դերակատարումը բավականին մութ և խառը պատմություններ է ջրի երես հանել», - նշեց ՊԵԿ նախագահը:

Դավիթ Անանյանը չնշեց՝ «Նորֆոլկն» իր գործունեության ընթացքում հարկեր թաքցրե՞լ է, թե՝ ոչ. «Ես հիմա չեմ ասի, թե ընկերությունն իր գործունեությամբ հարկեր է թաքցրել, հարկային ստուգման հայտարարագիր կար, մենք այն կասեցրել ենք, ԱԱԾ-ի գործողություններից հետո կշարունակենք կամ գուցե այդ շրջանակում վերսկսենք ստուգումը»:

«Նախկինի համեմատ, «Նորֆոլկը» շատ ավելի թափանցիկ իրավիճակ է ստեղծել՝ միգուցե նաև իր գործունեության մեջ որոշակի շեղումներ անելով»,- ասաց Անանյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն բացահայտել է հանցավոր սխեմա, որի արդյունքում հիշյալ ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու երեք աշխատակից ձերբակալվել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ