11  05  2018

Մկրտումյանը կարծես թե գնում է...

Մկրտումյանը կարծես թե գնում է...

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն առաջիկա օրերին կքննարկի վճռաբեկ դատարանի նոր նախագահի թեկնածությունն Ազգային ժողովին ներկայացնելու հարցը:

Սահմանադրության 215 հոդվածի 2-րդ մասի համաձայն, Ազգային ժողովը մինչև օգոստոսի վերջը պետք է ԲԴԽ-ի առաջարկությամբ նշանակեր վճռաբեկ դատարանի նախագահ: Սակայն Խորհուրդը մայիսի 10-ին որոշում է կայացրել՝ փոխելով իր՝ ապրիլի 26-ի մեկ այլ որոշումը և սահմանելով դատարանների և վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուների ցուցակը ԲԴԽ ներկայացնելու ժամանակցույցը

Համաձայն դրա, վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուների ներկայացման ժամկետ է սահմանվել 2018թ. մայիսի 21-25-ը:

Վճռաբեկ դատարանի նախագահ պետք է ընտրվի այդ ատյանի դատավորներից որևէ մեկը: Իսկ դատավորների ցանկում չկա մեկը, որին նշանակելով՝ հանրությունը կամ մասնագիտական շրջանակներն իրենց բավարարված կզգան:

Դատարանը թափուր տեղ չունի՝ դրսից դատավոր բերելու համար: Բացի այդ, Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներն էլ բավարար չեն այդ ընթացակարգերն ապահովելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ