19 04 2018

Մոսկվայում ձերբակալվել է միլիարդատեր Դանիլ Խաչատուրովի եղբայրը՝ Սերգեյ Խաչատուրովը

Մոսկվայում ձերբակալվել է միլիարդատեր Դանիլ Խաչատուրովի եղբայրը՝ Սերգեյ Խաչատուրովը

Մոսկվայում ապրիլի 18-ին ձերբակալվել է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախկին փոխնախագահ Սերգեյ Խաչատուրովը, որն ընկերության նախկին սեփականատեր, միլիարդատեր Դանիլ  Խաչատուրովի եղբայրն է:  Ինչպես հայտնում է kommersant.ru-ն՝ Սերգեյ Խաչատուրովը մեղադրվում է միջոցների յուրացման մեջ: Խոսք է գնում մեկ մլրդ ռուբլու մասին:

2017-ին «Ռոսգոսստրախ»-ն իր հիմնական սեփականատիրոջից՝ Դանիլ Խաչատուրովից անցել է «ФК Открытие» բանկի վերահսկողության տակ, որն էլ մի քանի քաղաքացիական հայց է ներկայացրել նախկին սեփանակատեր Դանիլ Խաչատուրովի հետ կապված ընկերությունների ու մենեջերների դեմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ