22  03  2018

Ուկրաինացի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ձերբակալվել է

Ուկրաինացի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ձերբակալվել է

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին ձերբակալել են խորհրդարանի շենքում այն բանից հետո, երբ խորհրդարանը նրան ձերբակալելու համաձայնություն է տվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կասկածում է Սավչենկոյին խորհրդարանի շենքում ահաբեկչության նախապատրաստման մեջ: Իսկ ահա Ուկրաինայի գլխավոր դատախազության YouTube–ի ալիքում ցուցադրվել է տեսանյութ, որտեղ Սավչենկոն մի շարք այլ անձանց հետ քննարկում է պետական հեղաշրջման և մի քանի քաղաքական անձանց, դրանց թվում՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ֆիզիկական ոչնչացման հարցը։

Համաձայն տեսանյութի, Սավչենկոն 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Խմելնիցկիի տարածքում տեղակայված զորամասում Ռուբանի, Բերեզենիի և Լյաշի հետ զրույցում նշում է, որ պետք չէ հույսը դնել, որ Պյոտր Պորոշենկոն կպարտվի նախագահական ընտրություններում, քանի որ երկրորդ փուլում նրա մրցակիցները թույլ են, և առաջարկում է նրան և մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին ոչնչացնել խորհրդարանի դահլիճում այն պահին, երբ այնտեղ կլինի պետության ղեկավարը։ Նա նաև ասել է, որ եթե պետության ղեկավարությանը չհաջողվի ոչնչացնել Գերագույն ռադայի շենքում, ապա պետք է դա անել նրանց տներում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ