19  02  2018

Հարուցվել է քրեական գործ Երևանի ավագանու միջադեպի փաստով

Հարուցվել է քրեական գործ Երևանի ավագանու միջադեպի փաստով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ և 118-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով (խուլիգանություն և ծեծ): Այս մասին հաղորդում են  ՀՀ քննչական կոմիտեից:

118-րդ հոդվածի առաջին մասը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Իսկ 258-րդ հոդվածը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ իրարանցում սկսվեց, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագան և ապակյա տարաները բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Արդյունքում ավագանու ՀՀԿ անդամները ծեծեցին նրանց: 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ