15  01  2018

Հայաստանի բանտերում 2 տոննա ոգելից խմիչք է հայտնաբերվել

Հայաստանի բանտերում 2 տոննա ոգելից խմիչք է հայտնաբերվել

2017թ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 76 քրեական գործ, ինչը 4-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Այս մասին հայտնում է ԱՆ ՔԿՎ-ն:

61 դեպքերով քրեական գործերը հարուցվել են քրեակատարողական հիմնարկների կողմից (2016թ.՝ 46):

Քրեակատարողական հիմնարկներում կատարված բազմաբնույթ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են.

  • ոգելից խմիչք` 2052.95 լ. (2016թ.՝ 2505 լ.),                                                                                  
  • թմրամիջոցներ` 415.7426 գ. (2016թ.՝ 674,1 գ.),
  • կտրող-ծակող գործիքներ`2063 միավոր, (2016թ.՝ 3069)                              
  • դրամ և արժեքավոր իրեր` 925.500 ՀՀ դրամ, 500 դոլար (2016թ.՝ 286.200 ՀՀ դրամ, 30 եվրո, 20 դոլար, 10.000 ռուփի),
  • բջջային հեռախոս`1839 հատ (2016թ.՝ 2200):

Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների խախտման արդյունքում կարգապահական տույժերի են ենթարկվել 1699 կալանավորված անձինք և դատապարտյալներ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ