27  12  2017

Մոսկվայում գործարանի նախկին տերը կրակ է բացել գործարան մուտք գործած մարդկանց վրա՝ նաև պատանդներ պահելով



Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող «Մենշևիկ» հրուշակեղենի գործարանում դեկտեմբերի 27-ի առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել:

Նախնական տվյալների համաձայն՝ դատական կարգադրիչները և դիմումատուի ներկայացուցիչները առավոտյան եկել էին գործադիր գործողությունների կատարման համար, այդ թվում նաև՝ գույքագրման: «Մենշևիկ» գործարանի նախկին տնօրեն Իլյա Ավերյանովը հանկարծ ձեռքն է վերցրել «Սայգա» տեսակի հրացանը եւ մի քանի անգամ կրակել հյուրերի ուղղությամբ:

Հաղորդվում է 1 զոհի, 3 վիրավորի մասին։  Ոստիկանությունը շրջափակել է ֆաբրիկայի տարածքը։ Նշվում է, որ ֆաբրիկայի սեփականատերը թույլ չի տալիս իրավապահներին մտնել տարածք, որտեղ նա պատանդներ է պահում։

«Մենշևիկ» ֆաբրիկայի նախկին սեփականատեր Իվան Ավերյանովը Business.fm-ին պատմել է իր արարքի դրդապատճառների մասին:

Նրա խոսքով` կեղծ փաստաթղթերով իրենից խլել են ֆաբրիկան և սնանկացրել, իսկ  ինքը 8 երեխա ունի, որոնց պետք է պահի: Ավերյանովը նշել է, որ առավոտյան ուժով փորձել են խլել ֆաբրիկան, գրոհել են այն, ինքն էլ կրակ է բացել: Նա նաև հավելել է, որ կա'մ կշարունակի կրակել, կա'մ կհանձնվի:

Լրատվամիջոցը գրում է, որ հունվարի 18-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը պետք է քններ ֆաբրիկայի սնանկացման վերաբերյալ հայցը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ