25  12  2017

Սամվել Բաբայանի պաշտպանը դիմել է վերաքննիչ դատարան

Սամվել Բաբայանի պաշտպանը դիմել է վերաքննիչ դատարան

Արցախի հերոս Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը դիմել է վերաքննիչ դատարան՝ պահանջելով Բաբայանին արդարացնել: Նշենք, որ Բաբայանը Հայաստան «Իգլա» տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտվեց նոյեմբերի 28-ին: 

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով կար 7 մեղադրյալ:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ