22  12  2017

15-ի փոխարեն մեկ տարվա ազատազրկում. Էրդողանի երկու թիկնապահների մեղադրանքը մեղմացվել է

15-ի փոխարեն մեկ տարվա ազատազրկում. Էրդողանի երկու թիկնապահների մեղադրանքը մեղմացվել է

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելու մեջ կասկածվող՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աջակիցներ Սինան Նարինին և Յըդըրըմ Էյուփին ներկայացված մեղադրանքները մեղմացվել են: տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Հանձնախմբի տվյալներով՝ Էրդողանի աջակիցներին սպառնում է 1 տարի 1 օրվա ազատազրկում: Դատավճիռը պաշտոնապես հրապարակվելու է եկող տարվա մարտի 15-ին:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Թուրքիայի նախագահի ԱՄՆ այցի կապակցությամբ մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա էին կազմակերպել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև։ Էրդողանի թիկնապահները և աջակիցները, ճեղքելով ոստիկանական պատը, հարձակվել էին քուրդ և հայ ցուցարարների վրա ու ծեծի ենթարկել նրանց, 9 մարդ ստացել էր մարմնական վնասվածքներ։ 

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը խստորեն դատապարտել է հարձակման երկու մասնակցի վերաբերյալ դատախազության նախնական համաձայնությունը:

«Նման վայրագ և ամբարտավանորեն իր հանցանքը չընդունող օտար կառավարության առաջնորդությամբ՝ ամերիկյան հողի վրա և ամերիկացիների դեմ իրականացված հարձակման համար մեկ տարվա ազատազրկման պատիժը կատարյալ ծաղրանք է մեր արդարության համակարգին»,-հայտարարել է Համբարյանը՝ ավելացնելով, որ տեղի ունեցածը ամերիկացիների դեմ ատելության հստակ դրսևում է եղել, իսկ հարձակումը՝ ամերիկյան արժեքներին հասցեագրված:

 «Եթե նման վճիռ լինի, ապա արտոնություն տված կլինենք Էրդողանին և օտար մենատերերին, որ իրենց բռնարարքները արտածեն դեպի ամերիկյան հողերը»,- նշել է Համբարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ