04  12  2017

ՀԷՑ-ը կտուգանվի

ՀԷՑ-ը կտուգանվի

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեկտեմբերի 6-ի նիստի օրակարգի հարցերից է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին որոշման նախագիծը:

Որոշման նախագծում նշվում է, որ ՀԷՑ-ը խախտել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման ժամկետները:

Ըստ այդմ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ վերը նշված փաստի ուսումնասիրության նպատակով: Ընկերությունը չի հերքել խախտումների փաստը և ներկայացրել է, թե ինչ է արել դրանք շտկելու ուղղությամբ:

ՀԾԿՀ-ն հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ՀԷՑ-ը չի կատարել Կանոնների 13.5-րդ կետի պահանջը՝ խախտելով որոշ սպառողների իրավունքները:

Ըստ այդմ, որոշում կկայացվի, ՀԵՑ-ին ենթարկել տուգանքի` 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ