13  11  2017

Դատախազը պահանջում է Սամվել Բաբայանին 7 տարվա ազատազրկման դատապարտել

Դատախազը պահանջում է Սամվել Բաբայանին 7 տարվա ազատազրկման դատապարտել

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների դատարանի նիստում նոյեմբերի 13-ին դատախազ Արամ Արամյանը հանդես եկավ մեղադրական ճառով:

Նշելով, որ ամբաստանյալների մեղքն ապացուցված է, նա պահանջեց Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 4 տարվա, Արմեն Պողոսյանին և Կարեն Քոչարյանին՝ 3, Անդրանիկ Քոչարյանին, Դավիթ Հարությունյանին և Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ փորձաշրջանով։

Հաջորդ դատական նիստին ճառով հանդես կգա պաշտպանող կողմը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին ԱԱԾ-ն ներկայացրել էր վերաբերյալ տեղեկատվություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ