10  11  2017

Վանաձորի ավագանու նիստերն ու որոշումներն ապօրինի են. ՍԴ վճիռը

Վանաձորի ավագանու նիստերն ու որոշումներն ապօրինի են. ՍԴ վճիռը

ՀՀ Սահմանադրական դատարանը՝ նոյեմբերի 10-ին, բավարարեց «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը:

«Յուրաքանչյուր ներկայացուցչական մարմին, լինի խորհրդարան, թե համայնքի ավագանի, որոշումներ ընդունելիս պետք է առաջնորդվի բացառապես իրավական և ժողովրդավարական պետության սկզբունքներով, գործունեությւոնն իրականացնի այնպես, որ հանրային իշխանության կոլեգալ մարմնում սահմանադրությամբ սահմանաված քվորումի հիման վրա որոշումներն ընդունվեն բազմակարծության երաշխավորման և տվյալ մարմնի իրավազորության առկայության պայմաններում: Վանաձորի համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ին կայացրած որոշումները կորցնում են իրենց իրավական ուժը մինչև 2018թ. մարտի 31-ը»,- նշված է ՍԴ վճռում:

Նշենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ստացել էր 13, ՀՅԴ-ն՝ 2, «Լուսավոր Հայաստանը»՝ 10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3 մանդատ: ՀՅԴ-ն խոստացավ սատարել ՀՀԿ-ին, մյուսները՝ «Լուսավոր Հայաստանին»: Արդյունքում պետք է քաղաքապետ ընտրվեր ընդդիմության ներկայացուցիչը: Հոկտեմբերի 10-ի քվեարկության ժամանակ, սակայն, ընդդիմության մի մասը քվեները տվեց ՀՀԿ-ին, որի ներկայացուցիչն ընտրվեց քաղաքապետ:

Ընդդիմությունը բոյկոտեց նիստերը:

Այնուհետև, չունենալով բավարար քվե, քաղաքապետը նիստեր գումարեց:

Ընդդիմությունը դիմեց ՀՀ կառավարություն՝ պահանջելով դադարեցնել և չեղյալ համարել նիստերը:

Կառավարությունը մերժեց:

Ընդդիմությունը 2017թ. հունիսին դիմեց ՍԴ:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ հետագա քայլերը կորոշեն ՍԴ որոշումը ուժի մեջ մտնելուց հետո: Սահմանդրական դատարանը ժամկետ սահմանեց մինչև մարտի 31-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ