10  11  2017

Հետախուզման գործընթացում թույլ տրված էական խախտումների փաստերով հարուցվել են քրգործեր



ՀՀ դատախազությունում 2017թ. մայիսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից աննախադեպ ծավալով ուսումնասիրվել է անցած 17 տարվա ընթացքում հետախուզական աշխատանքների իրականացման, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ դատախազության՝ հոկտեմբերի 27-ին կայացած կոլեգիայի նիստում մանրամասն քննարկվել էին նախաքննական և օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացում թույլ տրված խախտումներն ու թերությունները: ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել էին դրանք հնարավորին արագ վերացնելուն և էական խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղությամբ միջոցներ ձեռնարկելու հանձնարարություններ:

Արդյունքում ուսումնասիրությամբ բացահայտված՝ հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու կամ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու մի քանի դեպքերով հարուցվել են քրեական գործեր: Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ