08  11  2017

Կոռուպցիան՝ թագավորությունում

Կոռուպցիան՝ թագավորությունում

Սաուդյան Արաբիայի բանկերը հակակոռուպցիոն արշավի շրջանակներում մասնավոր անձանց և ընկերությունների պատկանող ավելի քան 1200 հաշիվներ են սառեցրել: Այս մասին հաղորդում է Reuters- ը:

Թագավորական ընտանիքի տասնյակ անդամներ, նախկին ու ներկա բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ են ձերբակալվել փողերի լվացման, կաշառակերության, շորթման և այլ մեղադրանքներով: Գործընթացը սկսվել է նոյեմբերի 1-ից:

Սաուդյան 11 արքայազնների՝ նոյեմբերի 5-ին կալանավորելուց հետո նավթի գինը բարձրացել է վերջին տարիների առավելագույնին:

Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ Վալիդ բեն Տալալը ավելի քան 1 մլրդ դոլար է ծախսել կաշառակերության կասկածանքով կալանավորվելուց հետո: Համաձայն Bloomberg–ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող արքայազնի կարողությունը (այն գնահատվում է 17.8 մլրդ դոլար) կալանքից հետո   1.3 մլրդ դոլարով պակասել է։

Նոյեմբերի 7-ին ԶԼՄ-ները հայտնում էին ձերբակալված արքայազն Աբդուլազիզ բին Ֆահդի մահվան մասին: Համաձայն լրատվամիջոցների 44-ամյա արքայազնը մահացել է ձերբակալության ժամանակ ստացած հրազենային վիրավորումից:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքում են արքայազն Աբդուլ Ազիզ բին Ֆահդի մահվան մասին տեղեկությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ