02  11  2017

2 միլիոն դրամ աշխատել էին, 1 միլիոնի էլ տուգանվեցին



Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ իրականացրած հսկողական միջոցառումների շրջանակում Երևանում հայտնաբերել է անօրինական գործունեության մի շարք դեպքեր:  ՊԵԿ լրատվականը հայտնում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Նուբարաշեն փողոցում հայտնաբերվել է առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման կոշիկի արտադրամաս: Մոտ 80 քմ մակերեսով շինությունում միաժամանակ հայտնաբերվել են արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, մեքենաներ, հումք, ինչպես նաև պատրաստի արտադրանք: Օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամանակ բացի արտադրամասի սեփականատիրոջից, աշխատում էին ևս երկու չգրանցված վարձու աշխատող: Նախնական տվյալներով ապօրինի գործունեության ընթացքում իրացվել է ավելի քան 2 մլն 400 հազար դրամ  ընդհանուր արժեքով կոշկեղեն: Փաստի առթիվ առաջադրվել է տուգանք՝ 1 միլիոն 222 հազար դրամի չափով: Ինչպես նաև չձևակերպված երկու վարձու աշխատողի համար վճարման է առաջադրվել 120 հազար դրամի եկամտային հարկ: Ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվել է նաև անօրինական գործող փայտամշակման արտադրամաս: Երկու դեպքով էլ հաշվարկվում է պետության պատճառված վնասի չափը:  

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն. մոտ 20 քմ տարածքում առանց համապատասխան պետական գրանցման մատուցվել է վարսավիրական ծառայություն: Պարզվել է նաև, որ բացի վարսավիրանոցի սեփականատիրոջից, աշխատում է ևս մեկ հոգի: Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն և առաջադրվել է վարչական տուգանք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 Մանրամասն՝ ՊԵԿ-ի տրամադրած տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ