26  10  2017

Բոլոր խախտումները՝ մեկ վայրում. լուսանկարներ

Բոլոր խախտումները՝ մեկ վայրում. լուսանկարներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացրել Երևանի Ավան-Առինջ 5 հասցեում գտնվող «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ում, որի արդյունքում հայտնաբերել է շուրջ 120 անուն ժամկետանց կամ առանց մակնշման ապրանքատեսակ՝ 80-ը իրացման ցանցում՝ վաճառքի հանված, իսկ 38-ը՝ խանութի հետնամասում ու տնօրենի սենյակում:

Պետական վերահսկողության ընթացքում հայտանբերվել է թե տեղական արտադրության, թե ներմուծված Ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք, որոնք բոլորը հանվել են վաճառքից: Մասնավորապես՝ 45 անուն տարբեր տեսակի մսամթերք, 19.6 կգ ընդհանուր քաշով՝ կարագ, սպրեդ և մարգարին, մոտ 23 կգ պանիր, ինչպես նաև՝ յոգուրտ, թթվասեր, կեֆիր, մածուն, թան, կետչուպ, մայոնեզ, պահածոներ, պելմենի, առանց մակնշման 10 կգ սառեցված «Խեկ» ձուկ և այլն:

Հայտնաբերվել է նաև 7 արկղ ժամկետն անցած, անընթեռնելի մակնշմամբ կոնֆետ և քաղցրավենիք, այդ թվում՝ պիտանիության ժամկետը 10 ամիս ամցած կոնֆետ-կարամել:

Ծառայությունը կարգադրագիր է տվել «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ին՝  ոչնչացնելու վաճառքից հանված բոլոր խմբաքանակները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ