24  10  2017

Արտակարգ դեպք՝ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում

Արտակարգ դեպք՝ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում

Հայաստանում ռուս զինծառայողը սպանել է ծառայակից ընկերոջն ու ինքնասպան եղել: Այս մասին տեղեկացնում է Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը։

«Հոկտեմբերի 23-ին «Ալագյազ» զորավարժարանում, պարապմունքից հետո զենքի հանձման ժամանակ զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում զինծառայողը մահացու վիրավորում է հասցրել ծառայակցին»,-ասված է Հարավային զինվորական օկրուգի մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վախենալով կատարվածից և պատասխանատվությունից՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել: Դեպքի մանրամասները պարզելու համար տեղում աշխատում է Հարավային զինվորական օկրուգի քննչական կոմիտեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ