12  10  2017

ՀՀ արդարադատության նախարարությունը կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվում

ՀՀ արդարադատության նախարարությունը կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվում

 ՀՀ արդարադատության նախարարությունը կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվում: Նման որոշում կառավարությունը կայացրեց հոկտեմբերի 12-ի նիստում:

 

Գործադիրը որոշեց.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմում

  • ստեղծել էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժին
  • քարտուղարությունը և արխիվային բաժինը միացման միջոցով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քարտուղարության
  • վերահսկողական ծառայությունում ստեղծել վեցերորդ բաժին՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով

 

Կառավարությունն իր որոշումը հիմնավորում է այսպես. «Էլեկտրոնային փոխգործունակությունը և հաղորդակցությունը պետական մարմինների և քաղաքացիների միջև արդեն իսկ իրականություն է, որը ապահովելու համար ստեղծվել են մի շարք բարդ և ինտեգրված համակարգեր: Էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացման գործընթացը Հայաստանում իրականանում է շատ արագ` չնայած էլեկտրոնային ծառայությունների օգտագործումը բնակչության կողմից դեռևս համընթաց չէ: Համակարգն ապահովում է էլեկտրոնային կապ պետական մարմինների և քաղաքացիների միջև, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին մատուցվող մի շարք ծառայություններ իրականացնել առավել օպերատիվ կերպով: Ներկայումս անհրաժեշտ է շարունակել պետական մարմիններում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման աշխատանքները, ապահովել դրանց արդյունավետ շահագործումը, մշակել  ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման համակարգերի գործարկմանն ուղղված քաղաքականություն, ռազմավարություններ, հայեցակարգեր և իրավական ակտեր:

Աշխատակազմի վերահսկողական ծառայության գործունեության նպատակներից է քաղաքացիների դիմումներին և բողոքներին օրենքով սահմանված կարգով ընթացքի ապահովումը: Նշված նպատակի իրականացմանն ուղված համապատասխան աշխատանքներ իրականացվում է նաև Աշխատակազմի քարտուղարության կողմից: Քարտուղարությունը իրականացնում է նաև արխիվացման ենթակա փաստաթղթերի հավաքագրումը՝ փաստացի մասնակցելով փաստաթղթերի արխիվացման աշխատանքներին»:

Նախագծով Աշխատակազմում ստեղծվում է էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժին, որը կապահովի էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցմանն ուղղված ծրագրերի մշակման, համակարգի գործարկմանն ուղղված քաղաքականության մշակման, ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքում առկա էլեկտրոնային կառավարման համակարգերի սպասարկման, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգի արդյունավետ շահագործման և հետագա կատարելագործմանն ուղղված աշխատանքների իրականացումը:

ՀՀ արդարադատության նախարարության վերոնշյալ ստորաբաժանումների նմանատիպ գործառույթների կրկնողությունը, ինչպես նաև միմյանց փոխկապակցվածությունը բացառելու համար` Աշխատակազմի վերահսկողական ծառայությունում ստեղծել կառուցվածքային ստորաբաժանում՝ քաղաքացիների (այդ թվում` oտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց) և իրավաբանական անձանց գրավոր առաջարկությունների ու դիմումների oրենքով սահմանված կարգով քննարկելու, քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար համապատասխան միջոցներ ձեռնարկելուն ուղղված գործառույթները, ինչպես նաև «թեժ գծի» սպասարկումը վերապահելով Աշխատակազմի վերահսկողական ծառայության տվյալ ստորաբաժանմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ