02  10  2017

Կրակոցներ` «Արմենիա» ԲԿ-ում

Կրակոցներ` «Արմենիա» ԲԿ-ում

Հոկտեմբերի 2-ին  ժամը 16։20-ի սահմաններում ինքնաձիգով զինված քաղաքացին ներս է մտել «Արմենիա» բժշկական կենտրոնի անոթային բաժանմունք, որտեղ բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի։

Ինքնաձիգով քաղաքացին վնասազերծվել է և բերման է ենթարկվել ոստիկանություն: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նշենք, որ, ըստ Sahmshyan.com-ի, անձը  ինքնաձիգը հիվանդանոց է մտցրել պայուսակի մեջ թաքցրած, 3-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոչ թիրախային անկանոն կրակոցներ է արձակել։ Կալանավորին հսկող` ոստիկանության ծառայողները կարողացել են վնասազերծել կրակոցներ արձակողին, սակայն կալանավորը դիմել է փախուստի: Նրա փախուստը կանխվել է հիվանդանոցում ծառայություն կատարող «Բրիգադ» անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ