08  09  2017

«Սաս»-ի աղմկահարույց գործը կարճվեց



Հատուկ քննչական ծառայությունը կարճել է «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի ժողովի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Ապրիլի 13-ին՝ խորհրդարանական ընտրություններից հետո, Hayastan24 կայքը հրապարակեց «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Դրանում մի տղամարդ աշխատակիցներին պարտադրում էր ձայներ բերել ՀՀԿ թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստումներ և սպառնալիքներ հնչեցնելով:

Ձայնագրության հրապարակումից մեկ շաբաթ անց հարուցվեց քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածի երկրորդ մասով՝թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ