07  09  2017

Հայաստանը 4100 եվրո է դուրս գրում եվրադատարանի վճռով

Հայաստանը 4100 եվրո է դուրս գրում եվրադատարանի վճռով

Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից 4100 եվրո կտրամադրվի արդարադատության նախարարությանը՝ եվրոպական դատարանում «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2017 թվականի ապրիլի 27-ի վճռի պահանջները կատարելու նպատակով: Գումարը դուրս կգրվի «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով:

Նման որոշում կառավարությունը կայացրեց սեպտեմբերի 7-ի նիստում:

Վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարումը:

Եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի հոկտեմբերի 27-ն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ