17  06  2017

Հրաչյա Հարությունյանին կարտահանձնեն Հայաստան

Հրաչյա Հարությունյանին կարտահանձնեն Հայաստան

ՌԴ-ում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը մինչև այս ամսվա վերջ կտեղափոխվի Երևան: «Սպասվում է, որ Հարությունյանի արտահանձնումը տեղի կունենա մոտ օրերս»,-ասել է Русарминфо-ի աղբյուրը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 6 տարի 9 ամսվա ազատազրկման էր դատապարտվել 2013 թվականի հուլիսի 13‐ին իր «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում մարդատար ավտոբուսի բախվելու համար, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ:

ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն ապրիլի 25-ին հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները, Արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ:

ղափոխումը ձգձգվում էր, քանի որ Հարությունյանին ներկայացված էր 18 մլն ռուբլու փոխհատուցման պահանջ: Գումարն այժմ փոխանցվել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ