16  06  2017

Հայաստանի հերթական պարտությունը՝ եվրադատարանում

Հայաստանի հերթական պարտությունը՝ եվրադատարանում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ հերթական վճիռն է կայացրել:

«Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուն, պնդել է, որ ներպետական մարմինները չեն ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները իր օգտին կայացված վճիռը կատարելու համար: Արդյունքում, Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ իշխանությունների կողմից տարիներ շարունակ վճռի պահանջները չկատարելը հանգեցրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռի չկատարումը ազդեցություն է ունեցել նաև դիմումատուի գույքային իրավունքների վրա` Եվրոպական դատարանն արձանագրել է նաև Կոնվենցիային կից` թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել, ընդհանուր առմամբ, 3,600 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

 

               

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ