15 12 2023

Արմենի նկատմամբ քրեական հետապնդումն ունեցել է քաղաքական դրդապատճառ․ Ռուբեն Մելիքյան

Արմենի նկատմամբ քրեական հետապնդումն ունեցել է քաղաքական դրդապատճառ․ Ռուբեն Մելիքյան

«Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով այսօր եզրափակիչ ելույթները խիստ հագեցած էին։ Տևեցին շուրջ 3 ժամ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Դատախազը պնդեց մեղադրանքը, իսկ մենք հիմնավորեցինք, որ այն անհիմն է թե՛ փաստական և թե՛ իրավական առումներով, և որ Արմենի նկատմամբ քրեական հետապնդումն ունեցել է քաղաքական դրդապատճառ։

Վերդիկտը կհրապարակվի առաջիկա երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 10:00-ին, նույն տեղում»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ