28  04  2017

Առաջինն Աթանեսյանն է հարվածել. Փաստաբանական դպրոցի տնօրեն

Առաջինն Աթանեսյանն է հարվածել. Փաստաբանական դպրոցի տնօրեն

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ապրիլի 27-ին ահազանգել էր,  որ հարձակման են ենթարկվել Արմեն Սողոմոնյանի հետ միասին: Հարձակվողները, ըստ նրա, Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսենն են:

ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն ապրիլի 28-ին հրավիրած ասուլիսում ասաց. «Տիգրան Աթանեսյանը ստահոդ տեղեկություններ է տարածում, ես Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարձակում չեմ գործել, այդպիսի մտադրություն չեմ ունեցել, հակառակը` մեր նկատմամբ է հարձակում տեղի ունեցել։ Ցավում եմ կատարվածի առթիվ և դատապարտում եմ նմանատիպ իրավիճակը։ Տիգրան Աթանեսյանը, Արմեն Սողոմոնյանն ու Երվանդ Վարոսյանը երկար ժամանակ իրենց անձնական էջերում բազմաթիվ անգամ վիրավորել են ինձ, գործընկերներիս։ Գնացինք իր գրասենյակ՝ Արսեն Հարությունյանի հետ, խնդրեցի պարզաբանում ներկայացնել, վերջինս հայհոյեց ու հարվածեց ինձ, տեղի ունեցավ վիճաբանություն ու եղավ այն, ինչ եղավ։ Բնականաբար, ես հակադարձեցի իրեն, ստեղծվեց քաշքշուկ, որը տևել է ընդամենը մեկ րոպե»:

Քաշքշուկի հետևանքով, ըստ Բաբայանի, դիմածնոտային վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ