27  04  2017

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հարձակման է ենթարկվել

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հարձակման է ենթարկվել

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում  գրել է. «Քիչ առաջ հարձակման ենթարկվեցի իմ գրասենյակում Արմեն Սողոմոնյանի հետ միասին արալեզների կողմից: Սպասում եմ ոստիկանությանը: Հարձակվողներն են Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն: Մանրամասները՝ ավելի ուշ»:

Սիմոն Բաբայանը ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրենն է, Վրեժ Խաչիկյանը՝ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդականը, Գևորգ Մկրտչյանը՝ Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ