22  11  2016

Նոր-Նորքում տղամարդը սպառնացել է պայթեցնել 9 հարկանի շենքը

Նոր-Նորքում տղամարդը սպառնացել է պայթեցնել 9 հարկանի շենքը

Երևանի Նոր-Նորք համայնքում նոյեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Բանավան թաղամասի 14 շենքի բնակիչը ահազանգել է պատկան մարմիններին, թե 9 հարկանի շենքը պայթեցնելու է։ Ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները տարհանել են շենքի բնակիչներին, սակայն ավելի ուշ պարզվել է, որ տղամարդու ահազանգը կեղծ է եղել։ Նախնական տեղեկություններով՝ ահազանգող 39-ամյա Էմիլ Պետրոսյանը, որը բնակվում է Աբովյան քաղաքում, նպատակ է ունեցել ահազանգով պատկան մարմինների ներկայացուցիչներին հավաքել նշված վայր և ներկայացնել մեկ այլ բողոք։ Դեպքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ