15  03  2017

Ընտրատարածքների, թեկնածուների և ձայների համեմատություն՝ 2017 և 2012թթ. ընտրություններում. ինֆոգրաֆիկա

Ընտրատարածքների, թեկնածուների և ձայների համեմատություն՝ 2017 և 2012թթ. ընտրություններում. ինֆոգրաֆիկա

2017թ. խորհրդարանական ընտրություններում, համաձայն նոր ընտրական օրենսգրքի, մեծամասնական ընտրակարգը փոխարինվել է տարածքային ցուցակներով: Յուրաքանչյուր կուսակցություն ներկայացնում է մինչև 13 հոգուց կազմված ցուցակ՝ տվյալ ընտրատարածքում քվեարկվելու համար: Ի տարբերություն մեծամասնական ընտրակարգի, այժմ որևէ թեկնածուի ձայն տալով, ընտրողը պարտավոր է քվեարկել նրան առաջադրած կուսակցությանը: Ըստ տարբեր գնահատականների, պատճառն այն է, որ հաճախ թեկնածուն առավել ձայներ է հավաքում, քան իր կուսակցությունը, ուստի համակարգ է ներդրվել, որպեսզի թեկնածուի քարոզարշավն ու ծախսված միջոցներն ավտոմատ նպաստեն կուսակցության քվեների աճին:

Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ընտրատեղամասերը՝ ըստ նոր ընտրական օրենսգրքի, ընտրությանը մասնակցող ուժերի ռեյտինգային ցուցակների առաջին երկու համարները, ցուցակի՝ հասարակությանը հայտնի անձանց, 2012թ. խորհրդարանական ընտրություններում եղած ընտրատարածքները, նույն տարածաշրջաններում հաղթած և հաղթողին քիչ քվեներով զիջող թեկնածուներին և նրանց ստացած քվեները, ինչպես նաև նրանց առաջադրած կուսակցությունների ստացած քվեների թիվը:

Նշենք, որ այժմ նախկին 41-ի փոխարեն գործում է 13 ընտրատարածք. մեկ ամբողջ մարզ ներկայացված է մեկ ընտրատարածքում՝ փոխարենը նախորդի, երբ մարզն ուներ 2-4 ընտրատարածք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ