05  12  2016

Ովքե՞ր կարող են անվճար և հատուկ պայմաններով դեղ ստանալ. Իրազեկում

Ովքե՞ր կարող են անվճար և հատուկ պայմաններով դեղ ստանալ. Իրազեկում

Հայաստանի Հանրապետության բնակչության 31.8 տոկոսը հանդիսանում է անվճար և արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու շահառու: Ընդ որում, բնակչության 21.3 տոկոսը, համաձայն համապատասխան հատուկ խմբին պատկանելիության, հանդիսանում է անվճար դեղ ստացող, 3.8 տոկոսը դեղերը կարող է ստանալ 50 տոկոս չեղչմամբ, իսկ 6.7  տոկոսը՝ 30 տոկոս զեղչով:

«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն, «Օքսֆամ» ընկերության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցելով և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացրել է «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» բյուջետային ծրագրի գնահատում և հանգել նման եզրակացության:

Արված հետազոտության արդյունքում պարզվել է, որ բաշխված դեղերը շահառուների 56 տոկոս դեպքերում կազմել են հիվանդին անհրաժեշտ ամբողջ դեղորայքը, 14.8 տոկոս դեպքերում՝ անհրաժեշտ դեղորայքի կեսը, իսկ 17.4 տոկոս դեպքերում՝ 50 տոկոսից պակաս: Դեղերի ստացման դեպքերի 48 տոկոսը բաժին է ընկնում շաքարային և ոչ շաքարային դիաբետով հիվանդներին, 14.4 տոկոսը՝ մինչև 7 տարեկան երեխաներին: Նրանց հաջորդում են 3-րդ և 2-րդ խմբի հաշմանդամները և հոգեկան հիվանդություններով հիվանդները:

Ներկայացվող ինֆոգրաֆիկան այն մասին է, թե ովքեր ունեն անվճար և զեղչով դեղեր ստանալու իրավունք և ինչպիսի դեղեր են դրանք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ