10 04 2020

Նախարարը չգիտի, թե Հայաստանում քանի վարակված մանկահասակ, դպրոցահասակ երեխա կա



Մանկահասակ երեխաների ռիկսի խմբում լինելը պայմանավորված է ԱՀԿ ռեկոմենդացիաներով, երբ որ նրանց խորհուրդ տվեց ավելի ուշադիր լինել, չնայած որ մենք երեխաների նկատմամբ միշտ ուշադիր ենք, իսկ ես ասել եմ, որ երեխաները զերծ են հիվանդության բարդացումներից դա կրկին ուժի մեջ է և չի նշանակում , թե մենք չպետք է զբաղվենք իրենց խնամքով։ Այս մասին լրագորղների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով հարցին՝ պարետի վերջին որոշումներից մեկի հավելվածում հիվանդության զարգացման ծանր ռիսկի խմբում ներառված են մանկահասակ երեխաներ ու նորածիններ, մինչդեռ նախկինում ասվել է, որ երեխաները ռիսկային խմբում չեն, ինչով է պայամնավորված այս փոփոխությունը։

Թե քանի վարակված մանկահասակ դպրոցական կա Հայաստան, նախարարը դժվարացավ պատասխանել․

«Դա իրականում համաճարակաբանական կամ հիվանդության տարածման տեսանկյունից որևէ նշանակություն չունի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ