02 04 2020

Հնարավոր է, որ այլևս հնարավոր չլինի գնալ ցանկացած նոր դեպքի հետևից․ նախարար



Ո՞րն է լինելու այն շեմը, որից հետո կհայտարարեք, որ կորոնավիրուսի շեմն այլևս վերահսկելի չէ․ մամուլի ասուլիսում հնչեցված այս հարցին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց․ «Իրականում կա նման կետ, երբ մենք կասենք, որ այլևս հնարավոր չէ գնալ օրինակ՝ ցանկացած նոր դեպքի հետևից, գտնելու, թե նա, որտեղից է առաջացել և ում հետ է շփվել, բայց մենք դեռ հեռու ենք այդ կեետից։ «Մեր խնդիրն է այդ կետը այնքան հեռվացնել, որ երբեք չհասնենք դրան, բայց եթե դա հնարավոր չլինի անել տարբեր պատճառներով, հիմնականում՝ օբյեկտիվ, ապա գալու է մի պահ, երբ առողջապահական համակարգը զբաղվելու է միայն միջին ծանրության պացիենտներով և թեթեւ ծանրության պացիենտներին պարզապես խորհուրդ է տրվելու կամ ցուցվելու է բուժվել տանը։ Նման մոտեցում որդեգրել են աշխարհի շատ երկրներ, և մեր խնդիրն է չհասնել այդ կետին և ոչ թե սպասել դրան։ Մեր հասարակության, պետական կառավարման ապարատի ամբողջ ջանքը պետք է ներդրվի այդ կետն անհասանելիորեն հեռվացնելու համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ