30 03 2020

Օրական 3 տուփ սիգարետ ծխող երիտասարդը պոտենցիալ չփրկվող պացիենտ է․ Արսեն Թորոսյան

Օրական 3 տուփ սիգարետ ծխող երիտասարդը պոտենցիալ չփրկվող պացիենտ է․ Արսեն Թորոսյան

աԵրկրից երկիր վիճակագրությունը տարբեր է, ինչը կապված է տվյալ երկրի կենսակերպից. օրինակ, եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է և երիտասարդ մահ կունենանք: Կառավարության արտահերթ նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ տարիքային վիճակագրությանը:

Արսեն Թորոսյանը նշեց, որ մեր հարևաններից մեկի մասին կար նման տեղեկություն, սակայն՝ չճշտված։

«Ասում էին, որ արհեստական օդափոխության սարքերի վրա կան բավական մեծ թվով 40 տարեկանից ցածր անձիք, պետք է ճշտել այդ անձանց առողջական պատկերը, եթե իրենք ի սկզբանե ոչ առողջ ապրելակերպ են վարել, իրենք պոտենցիալ ռիսկի տակ են», -  նշեց Թորոսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ