25  03  2020

ՀՀ-ում ռապիդ-թեսթերի 1-ին խմբաքանակը սպասվում է մարտի 27-ին․ ԱՆ

ՀՀ-ում ռապիդ-թեսթերի 1-ին խմբաքանակը սպասվում է մարտի 27-ին․ ԱՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում նշեց, որ ռապիդ-թեսթերը չեն կարող կորոնավիրուսի առկայության վերջնական եզրակացություն տալ։ Թորոսյանը նշեց, որ Հայաստանը ձեռք է բերել այդ թեսթերը եւ կփորձի պարզել, թե որքանով են դրանք կիրառելի։

«Անհրաժեշտ է որոշել, թե որ հաստատություններում մենք դրանք պետք է կիրառենք։ Դրանք կարող են լինել անցակետերը՝ առողջապահության առաջնային օղակները, պոլիկլինիկաները կամ ինֆեկցիոն ծառայությունները»,- ասել է Թորոսյանը։

Նա նաեւ հայտնել է, որ ռապիդ-թեսթերի առաջին խմբաքանակը սպասվում է մարտի 27-ին։ Նախարարը նշեց՝ լաբորատոր թեսթերի կատարելագործման աշխատանքներ են տարվում, որոնք հինգ ժամ են տեւում։

«Արդեն անցկացվել է 210 թեսթ։ Շուտով թեսթերը ավելի հասանելի կլինեն Վանաձորի եւ Գյումրիի համար»,- ընդգծեց Թորոսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ