25  03  2020

Նոր մեկուսարանը մարտի 25-ից պատրաստ կլինի․ Արմեն Մուրադյան

Նոր մեկուսարանը մարտի 25-ից պատրաստ կլինի․ Արմեն Մուրադյան

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առանձին մեկուսարան են նախապատրաստել՝ հարկ եղած դեպքում կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Մարտի 25-ից ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։ Տա Աստված, հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա․․․Մնացե՛ք տանը․․․ Եղե՛ք առողջ»,- ասվում է գրառման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ