19 03 2020

Ինչպիսի՞նն է կորոնավիրուսով կրկնակի վարակման հավանականությունը. Մեկնաբանում է նախարարը



«Կորոնավիրուսով կրկնակի վարակման հավանականությունը բացառել, ոչ ոք չի կարող: Այս վիրուսը բժշկական հանրության կողմից ուսումնասիրվում է դեռ 3 ամիս: Նույնիսկ, եթե կրկնակի վարակման հավանականություն կա, մենք պետք է սովորենք այդ վիրուսի հետ ապրել, ինչպես ապրում ենք շատ վիրուսների հետ կողք կողքի: Պաշտպանման միջոցներն անկախ նրանից դու լավացել ես, թե, ոչ մնում են ուժի մեջ»,-այսօր մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ ինչ վերաբերում է իմունիտետ ձևավորելուն, եթե մարդը լավացել է նշանակում է վիրուսի հանդեպ իմունիտետ է ձևավորվել` հակառակ դեպքում վիրուսը չէր մաքրվի օրգանիզմից հակամարմիններով. «Իսկ այդ իմունիտետը ինչքան է տևում` մեկ շաբաթ, մեկ ամիս, թե մեկ տարի դեռ չենք կարող ասել»: 

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ