27 02 2020

Կորոնավիրուսը հասավ Վրաստան․ գրանցվել է առաջին դեպքը

Կորոնավիրուսը հասավ Վրաստան․ գրանցվել է առաջին դեպքը

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, վարակվել է մոտ 50 տարեկան մի տղամարդ։Այս մասին հայտարարել են երկրի առողջապահության նախարարը և Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Տղամարդը մեկ շաբաթով եղել է Իրանում, որտեղ և վարակվել է։ Ադրբեջանով վերադառնալով Վրաստան՝ սահմանին նրա մոտ հայտնաբերել են ախտանշանները։ Տղամարդն այժմ կարանտինի մեջ է Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցում։ Նրա ընկերոջ մոտ վարակը չի հայտնաբերվել։

Վրաստանի առողջապահության նախարարը նաև նշել է, որ որոշել են  երկու շաբաթով փակել Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանը։

Նախարար Գամկրելիձեի խոսքերով՝ պացիենտի ընդհանուր վիճակը նորմալ է, նրա մոտ չկան կլինիկական դրսեւորումներ եւ բարձր ջերմություն։ 

Մաքսատան աշխատակիցները, որոնք շփվել են վարակվածի հետ, նույնպես կարանտինի կենթարկվեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ