27  08  2019

Ռեստորանային սննդի որակը մտահոգիչ է․ ահազանգ

Ռեստորանային սննդի որակը մտահոգիչ է․ ահազանգ

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանն իր էջում գրել է․

«Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ ՀՀ-ում ռեստորանային սննդի որակը գտնվում է մտահոգիչ վիճակում (հատկապես տուրիստական ռեստորաններինը)։Տուրիզմի զարգացմանը զուգընթաց, եթե իրավիճակի վերահսկողությունը գնալով չխստացվի, ապա շատ շուտով Հայաստանը կհասնի Հնդկաստանին՝ աղիքային հիվանդությունների տարածման, սննդային թունավորումների մակարդակով։

Էդպիսի խումբ չեմ ունենում, որ 20֊30% հյուրերը չունենան աղիքային խնդիրներ, երբեմն, կախված եղանակից, ցուցանիշը հասնում է 50֊70%֊ի։ Վիճակագրությունն այդպիսին է նաև գործընկերներիս մոտ։

Դե էլ չեմ խոսում, որ մենք՝ զբոսավար֊վարորդներս գտնվում ենք շատ ռիսկային խմբում, և անընդհատ սեփական ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների բուժմամբ ենք զբաղված։

Չգիտեմ էլ, թե որ կառույցներին ա պետք նշել էս գրառման տակ։

ՀԳ. Թող գործընկեր-ռեստորաններն իզուր չնեղանան ինձանից։ Ինչ անում ենք՝ մեր բոլորի համար ենք անում»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ