17  07  2015

Գրիչ` ներարկիչի փոխարեն



Դպրոցահասակ այն երեխաները, ովքեր հիվանդ են շաքարային դիաբետով և ունեն ինսուլինային կախվածություն, այլևս դպրոցներում կամ այլ հաստատություններում ու հասարակական վայրերում չեն բարդույթավորվի ներարկիչներով ինսուլին ունենալու համար: Այսօր` հուլիսի 16-ին, կառավարությունը հավանության արժանացրեց ինսուլինի պետական գնման 2015-2019 թվականների գործունեության ծրագիրը, որի շրջանակներում էլ այդ երեխաներին կտրամադրվի բարձրակարգ ինսուլին` գրիչ-ներարկիչների տեսքով, որով հնարավոր կլինի ներարկումներ անել անգամ վերնաշապիկների վրայից: Այլ հնարավորություններ ևս կստեղծվեն անչափահասների ու երիտասարդների համար: Ինչպես կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Հայաստանում այսօր, կա մոտ 80 հազար շաքարային դիաբետով հիվանդ, որոնցից մոտ 13 հազարն ունեն ինսուլինային կախվածություն: Նրանցից 450-ը երեխաներ են

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ