27  06  2019

Իսկապե՞ս անվճար են բուժում ստանալու, թե էլի իրենց գրպանից են ծախսելու. վարչապետը՝ փոխնախարարին



ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին կիրականացվի առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի ընդլայնում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայություններից օգտվող շահառուների խմբի ավելացում: Հունիսի 27-ին կառավարության նիստին նոր ծրագրերը ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղեկալ Անահիտ Ավանեսյանը:

Մասնավորապես նախատեսվում է «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության իրականացում» ծրագրին է հատկացնել լրացուցիչ 5.1 մլրդ դրամ, որը կուղղվի հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գների համահարթեցմանը, ինչի արդյունքում կբարձրանա նաև բժշկական կազմակերպությունների աշխատողների աշխատավարձը, որն էլ իր հերթին կնպաստի ծրագրի արդյունավետության բարելավմանը և ոլորտում ստվերային գործունեության նվազմանը:

Գումարը կուղղվի նաև սրտի վիրահատական ծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող շահառուների խմբերի ընդլայնմանը, մասնավորապես 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամների, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամների, զոհված զինծառայողներին ընտանիքի անդամների: Ինչպես նաև միջոցներ կուղղվեն առկա պահանջարկի ամբողջական բավարարմանը:

Նախատեսվում է նաև մարդու օրգանների (երիկամի) 12 և ոսկրածուծի 11 փոխպատվաստման դեպքերի փոխհատուցում: «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է 0-18 տարեկան երեխաների բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետական պատվերի շրջանակներում, ինչպես նաև փոխհատուցել մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը` ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1.75 մլն դրամ:

Ծրագրերը լսելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջեց հստակեցնել նաև ծրագրի շրջանակներում նախատեսվող աշխատավարձերի բարցրացման հարցը, ինչպես նաև հետաքրքրվեց, թե արդյոք անվճար ծառայությունների դեպքում քաղաքացիները չեն շարունակելու իրենց գրպանից վճարումներ անել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ