21  06  2019

Նախատեսված է բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը. Արցախի նախագահ

Նախատեսված է բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը. Արցախի նախագահ

ՀՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ, տեղեկացնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայության բաժնից: 

Արցախի նախագահի ուղերձում ասված է.

«Սիրելի՛ բուժաշխատողներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Շնորհավորում եմ և խորին երախտագիտություն հայտնում ձեզ ձեր չափազանց կարևոր ծառայության համար, այն ուշադրության, հոգատարության ու կարեկցանքի, որ ցուցաբերում եք մեր քաղաքացիների հանդեպ:

Առողջապահությունն այն ոլորտներից է, որտեղ բարձր արհեստավարժության և մասնագիտական գիտելիքների հետ մեկտեղ շատ կարեւոր են նաև մարդկային որակներն ու արժանիքները, աշխատողների նվիրվածությունն ու հավատարմությունը տված խոստմանն ու ընտրած մասնագիտությանը:

Պետության կողմից նպատակասլաց աշխատանքներ են կատարվում բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման, դրանք նորագույն սարքավորումներով հագեցման, բուժանձնակազմի մասնագիտական պատրաստվածության, առողջապահական ծառայությունների մատչելիության մակարդակի եւ որակի բարձրացման ուղղությամբ:

Նախատեսված է նաև բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը: Այդ բոլոր աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:

Թանկագի՛ն բարեկամներ,Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ և մաղթում բոլորիդ խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ձեր բարդ ու դժվարին առաքելության իրականացման ճանապարհին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ