11  06  2019

Նարգիլեն ծխախոտից ավելի վնասակար է․ առողջապահության նախարար



«Նարգիլեն հավասարաչափ վնասակար է, նույնիսկ ավելի վնասակար, քան ծխախոտը, ավելին՝ կարող է վարակիչ հիվանդությունների բերել»,- լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հարցին, թե ծխախոտի օգտագործումը սահմնափակելուն միտված նախաձեռնությունն ունի՞ քաղաքական աջակցություն, Արսեն Թորոսյանն ասաց․ «Նախագիծն ունի ապացուցողական աջակցություն, որը պետտք է ավելի բարձր դասվի, քան քաղաքական աջակցությունը»։

Նախարար Թորոսյանի խոսքով, անձի համար 50 հազար դրամից բարձր տուգանք չկա, իսկ հաստատության համար տուգանքը 200 հազար դրամ է

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ