06 11 2018

Խնձորը նվազեցնում է քաղցկեղի հավանականությունը․ գիտնականներ

Խնձորը նվազեցնում է քաղցկեղի հավանականությունը․ գիտնականներ

 

Լեհ գիտնականները հավաստիացնում են, որ խնձորը խթանում է օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը նվազեցնելուն։ Փորձարկումներն ապացուցել են, որ խնձորի հաճախակի օգտագործումը 50 տոկոսով նվազեցնում է ստամոքսի քաղցկեղի հավանականությունը, գրում է Actualnews.org-ը։

Գիտնականները հետազոտել են 600 մարդու, ովքեր օնկոլոգիական հիվանդություններ են ունեցել, ինչպես նաև 800 առողջ քաղաքացու։ Հետազոտության ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են նրանց սննդակարգը։ Գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր օրվա ընթացքում մեկ կամ ավելի խնձոր են ուտում, կիսով չափ քիչ հավանականություն կա ստամոքսի քաղցկեղ ունենալու, քան նրանց մոտ, ովքեր քիչ են ուտում խնձոր։

Խնձորը մեծ քանակությամբ օգտակար և կարևոր բաղադրիչներ ունի, այդ թվում։ Այն դանդաղեցնում է ուռուցքի ծավալի մեծացումը, իսկ նոր գոյացությունների առաջացման հնարավորությւոնը գրեթե հասնում է զրոյի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ