13  04  2015

Ալավերդիում քաղցկեղով հիվանդացության արտառոց վիճակ չկա. ԱՆ



Ալավերդիում 2014-ին բուժզննություն անցած քաղաքացիների մոտ նորագոյացություններն արտառոց դրություն չեն: Ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը Առողջապահության նախարարության ներկայացուցիչները նշեցին, որ հետազոտություն անցնողները նախապես գանգատներ են ունեցել, ուստի արդյունքները չեն կարող տալ Ալավերդիում առկա պատկերը: Հետազոտության են ենթարկվել 550 կանայք, 500 տղամարդիկ: ԱՆ մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանի խոսքով՝ հիվանդացության պատճառ դառնում են անառողջ սնունդը, ծխախոտը, ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկապես ոչ շարժունություն և այլն: Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ