12 10 2018

Քնի որակը բարելավող 7 մթերք

Քնի որակը բարելավող 7 մթերք

Փորձագետները հայտնել են, թե որոնք են որակյալ քուն ունենալու համար արդյունավետ հավելումները։ Օգտակար տեղեկություններով կիսվել է Express պարբերականը։

Նախ և առաջ, պետք է ուշադրություն դարձնել տրիպտոֆան ամինաթվվին, որը խթանում է մելատոնինի արտադրությունը, որն իր հերթին կենսաբանական ռիթմերի կարգավորիչ է համարվում։ Կարելի է սննդակարգում ակտիվորեն ներառել մրգեր, բանան, տոֆու։ Պետք է ուշադրություն դարձնել նաև կարտոֆիլի և բրնձի օգտագործմանը։ Դրանք օգնում են ինսուլինի արտադրությանը, ինչն իջեցնում է ավելի մեծ ամինաթթուների համակենտրոնացումը՝ թույլ տալով տրիպտոֆանին ավելի ազատորեն հասնել կենտրոնական նյարդային համակարգի գլխավոր օրգան։

B6 վիտամինը նույնպես օգնում է վերահսկել օրգանիզմում մելատոնինի քանակը և խթանում է հեմոգլոբինի մակարդակը նորմայի բերելուն։ Այդուհանդերձ, այս վիտամինի չափաքանակին պետք է ուշադիր լինել․ այն չպետք է գերազանցի օրական 10մգ-ը։ Օգտակար է  բանջարեղենի, սոյայի մթերքի օգտագործումը։

Կալցիումը փոքր դեր չի խաղում այս հարցում՝ ամրացնելով ոսկրային համակարգը և նյարդային համակարգը բարելավելով։ Կարելի է ավելի շատ օգտագործել ընկույզ, կանաչեղեն, կաթնամթերք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ